Լրահոս

02.03.2012 16:41


ՌԴ ԱԳՆ–ն ճանաչու՞մ է Լեռնային Ղարաբարը որպես օկուպացված տարածք

ՌԴ ԱԳՆ–ն ճանաչու՞մ է Լեռնային Ղարաբարը որպես օկուպացված տարածք

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում չի կարելի շտապել։ Աշխարհում շատ են եղել նման հակամարտություններ։ Իհարկե, մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղը որպես օկուպացված տարածք։ Սակայն այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է քաջ համբերություն։ Դա բազմիցս նշել է նաև Ռուսաստանի ղեկավարությունը»,– ադրբեջանական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Ստավրոպոլի շրջանի ներկայացուցիչ Լեոնիդ Ֆիլիմոնովը։

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումով զբաղվում է նաև ԵԽԽՎ Մինսկի խումբը, Լ. Ֆիլիմոնովը հավելել է.

–Կարծում եմ՝ այն աշխատանքը, որը կատարում է Ռուսաստանը Մինսկի խմբի շրջանակներում, կտա իր արդյունքները։

Այս խորագրի վերջին նյութերը